Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ս. Սարգսյանը և Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ դեկտեմբերյան նիստի որոշումների կատարումը

Ս. Սարգսյանը և Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ դեկտեմբերյան նիստի որոշումների կատարումը
05.02.2015 | 22:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, որ Հայաստան են ժամանել` մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը և անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը:
Հյուրերը ներկայացրել են երևանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած էր և քննարկվող հարցերը ներառել են նաև նոր իրավիճակում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները:
ՀՀ նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաև 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:
Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ