Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Օպերայի թատրոնի տնօրինության հայտարարությունը`Կոնսալեսի չեղյալ հայտարարված համերգի վերաբերյալ

Օպերայի թատրոնի տնօրինության հայտարարությունը`Կոնսալեսի չեղյալ հայտարարված համերգի վերաբերյալ
11.02.2015 | 22:03

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ փետրվարի 5–ին իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով՝ քանի որ վերջինս պատրաստ չի եղել ներկայացնելու Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան՝ որպես պատճառ ներկայացնելով վատառողջ լինելու հանգամանքը: «Օպերային թատրոնի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն և, ստանալով Ա. Կոնսալեսի վերջնական պատասխանը, դաշնակահարի ելույթը չեղյալ է հայտարարվել, սակայն նույն երեկոյի ընթացքում ներկայացվել է Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան»,- նշված է օպերայի թատրոնի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ