Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն քննարկում է նախագահի պաշտոնանկության սցենարներ

ԲՀԿ-ն քննարկում է նախագահի պաշտոնանկության սցենարներ
15.02.2015 | 14:33

ԲՀԿ-ն քննարկում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության սցենարներ, որոնցից մեկը կարող է լինել իմփիչմենթի գործընթացը խորհրդարանում։
ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «ՈՒրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի նախագահի փետրվարի 12-ի ելույթը Սարգսյանին պաշտոնանկելու բավարար հիմք է։ «Յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր պարբերություն իսկապես սահմանադրական շրջանակներում դիտարկելով՝ այնտեղ կարելի է շատ լուրջ մեղադրանքներ առաջացնել և խորհրդարանում իմփիչմենթը սկսել, որովհետև սա ինքնին արդեն Սահմանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Սահմանադրության ոտնահարման դեպքում դնել նախագահի իմփիչմենթի խնդիրը», - ասաց Օսկանյանը:

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ