Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Համանախագահները Բաքվից կգան Հայաստան: