ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ծառուկյանի թիկնազորը զինաթափել են. Armtimes.com

Ծառուկյանի թիկնազորը զինաթափել են. Armtimes.com
17.02.2015 | 12:57

Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն: Իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ տարիների ընթացքում Ծառուկյանը իր տարածքները հսկող ՊՊՎ աշխատակիցների շարքը համալրել է յուրայիններով, որոնց լրացուցիչ խրախուսում է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են. «Այս ամենը դիտեք ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը»: Չի բացառվում, որ Ծառուկյանի հետ կնքված պայմանագրերը վերանայվեն և նորից չկնքվեն:
Armlur.am կայքը գրել է, որ «խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները. դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ»:

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ