«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Եթե լինի իր առաջարկների իրականացման քաղաքական կամք, ՀՅԴ-ն պատրաստ է մտնել կոալիցիա

Եթե լինի իր առաջարկների իրականացման քաղաքական կամք, ՀՅԴ-ն պատրաստ է մտնել կոալիցիա
19.02.2015 | 13:31

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է խոսակցություններին, թե ՀՅԴ-ն կարող է կրկին կոալիցիա կազմել իշխանությունների հետ: Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ ՀՅԴ-ն իր կամքով է լքել կոալիցիան՝ ընդգծելով, որ կարող են ցանկացած պահի վերադառնալ:
«Կոալիցիա վերադառնալը մեզ համար խնդիր չէ: Սակայն կոալիցիան լքելու որոշումը ինքնանպատակ չի եղել: Եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու համար: Նույնն էլ մենք. կարող էինք մինչև հիմա կոալիցիայում լինել»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե ՀՀ նախագահն արդեն ԱԺ-ից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ ժամանակին ՀՅԴ-ն կոալիցիան լքել էր հենց հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, Ռուստամյանը հիշեցրել է, որ իրենք հրապարակել են 7 կետերից բաղկացած առաջարկներ և սպասում են դրանց իրականացման ուղղությամբ իշխանությունների քայլերին: «Եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա և այդ ուղղությամբ աշխատել, մեր լուման ունենալ»,- նշել է նա։ Նա նաև ասել է, որ իրենք վերջին շրջանում իշխանությունների հետ բանակցությունների մեջ են մտել՝ երկրում արմատական բարեփոխումերի իրականացման հեռանկարով: «Այդ ամբողջական փոփոխությունների մեր պատկերացումը մենք հրապարակային հայտնել ենք և կոչ ենք արել մեր մյուս գործընկերներին միանալ այդ գործընթացներին, դաշնակցությանը միայնակ չթողնել, որովհետև մի բան է, որ մենակ մենք սա պահանջենք, այլ բան է, երբ մեզ հետ լինեն այլ քաղաքական ուժեր: Եվ այդ պահանջների արդյունքում փոփոխությունները կլինեն շատ ավելի խորքային և արմատական: Մենք սա ենք ցանկանում հիմա անել, այլ նպատակ մենք չենք հետապնդել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ