Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փարիզում ձերբակալվել է «Ալ-Ջազիրա»-ի երեք լրագրող

Փարիզում ձերբակալվել է «Ալ-Ջազիրա»-ի երեք լրագրող
27.02.2015 | 04:29

Ձերբակալվել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողներ՝ Փարիզում անօրինական անօդաչու թռչող սարք կառավարելու համար։ Ֆրանսիայում առանց լիցենզիայի անօդաչու սարքերի կիրառման համար սահմանված է առավելագույնը 1 տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք։ Անօդաչու սարքերը սավառնել են Էյֆելյան աշտարակի և Հաղթական կամարի մերձակայքում:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ