Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն վերադառնում է

ԲՀԿ-ն վերադառնում է
03.03.2015 | 12:45

ԲՀԿ խմբակցության նիստում քննարկվել են խբակցության գործունեության հետ կապված հարցեր, մասնավորապես` ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու հարցը. «ԲՀԿ-ն մասնակցելու է. արտահերթին բերվելու են մի շարք օրենքներ ու ամենակարևորը` աղմկահարույց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, որը վերջին ամիսներին հանրությանը ամենից շատ հուզող հարցերից մեկն է: Ինչպես հայտնի է, նախագծի փոփոխված տարբերակում ԲՀԿ-ն ունի իր, մեղմ ասած, ահռելի ներդրումը և պայքարի ու բանակցությունների արդյունքում առաջ քաշված դրույթներ: Այն, ինչ մասնավորապես պահանջում էր հանրության շահագրգիռ զանգվածը»,- տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը` հավելելով, որ այս ամենից ելնելով ԲՀԿ-ն ուղղակի պարտավոր է մասնակցել արտահերթին:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ