ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Այսօր Երևանում մեկնարկում է կանանց անվճար բուժսպասարկման ակցիան

Այսօր Երևանում մեկնարկում է կանանց անվճար բուժսպասարկման ակցիան
09.03.2015 | 13:38

Այսօր՝ մարտի 9-ին, Երևանում մեկնարկում է քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մայրաքաղաքի բնակչուհիները հնարավորություն կստանան անվճար բուժզննում անցնել, անհրաժեշտության դեպքում նրանք կենթարկվեն որոշ անվճար վիրահատությունների:

Այս տարի ակցիան ենթադրում է բուժզննման ու վիրահատությունների հետևյալ տեսակները.
-աչքերի վիրահատություն
-ընդհանուր վիրաբուժություն
-գինեկոլոգիական վիրահատություններ
-համակարգչային տոմոգրաֆիա
-վահանաձև գեղձի հետազոտություն (ներառյալ հորմոնների անալիզը)
Եթե Դուք տեսողական խնդիրներ, կամ որևէ «ընդհանուր» վիրահատության (օրինակ, կույր աղիքի հեռացում), գինելոկոլոգիական պրոցեդուրաների կամ համակարգչային տոմոգրաֆիայի կարիք ունեք, ապա ակցիայի ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռվի բոլոր այս ծառայությունները ստանալ անվճար: Իսկ ահա վահանաձև գեղձը խորհուրդ է տրվում զննել նույնիսկ ախտանիշների բացակայության դեպքում, քանի որ Հայաստանում հողի և ջրի մեջ յոդի դեֆիցիտի պատճառով վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով տառապում է ամեն երրորդ կինը:
Եթե ցանկանում եք մասնակցել ակցիայի, պետք է դիմել գրանցման վայրի պոլիկլինիկա՝ տեղամասային թերապևտին, որը նախնական բուժզննումից հետո կուղեգրի Ձեզ հետագա զննումների՝ կամ տվյալ պոլիկլինիկայում կամ ակցիային մասնակցող կլինիկաներից մեկում:
Հիշեցնենք, որ անցած տարի ակցիայի շրջանակներում բուժզննում էր անցել Երևանի ավելի քան 26 հազար բնակչուհի, իրականացվել էր 1936 վիրահատություն, որոնցից 800-ը՝ աչքերի:


Ակցիայի հետ կապված տեղեկություններ ստանալու համար զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարով՝ 1-08 կամ +37410 514 152:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ