Հարցականի տակ է մնում «ՈՒֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի միանալը Հայաստանի ընտրանուն, քանի որ մարզիկն ունի ռուսական անձնագիր, իսկ Ռուսաստանի պրեմիեր լիգայում ներդրվող լեգեոներների սահմանափակումը կարող է փակուղու առաջ կանգնեցնել ֆուտբոլիստին: Համենայն դեպս, Յուրչենկոյի միանալը Հայաստանի ընտրանուն առկախված կմնա մինչև ամառ, դրանից հետո միայն կարող են լինել հստակեցումներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ