Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՈՒկրաինան հատուկ կարգավիճակ կտա Դոնեցկին ու Լուգանսկին, անջատականները դժգոհ են

ՈՒկրաինան հատուկ կարգավիճակ կտա Դոնեցկին ու Լուգանսկին, անջատականները դժգոհ են
19.03.2015 | 00:08

ՈՒկրաինայի օրենսդիրները հավանության են արժանացրել օրինագիծ, որով հատուկ կարգավիճակ են տալու ՈՒկրաինայի հարավ-արևելքի տարածքներին, որոնք ռուս անջատականների վերահսկողության տակ են։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերին կտրվի հատուկ կարգավիճակ՝ ՈՒկրաինայի օրենսդրությամբ և միջազգային դիտորդների առկայությամբ անցկացված ընտրություններից հետո։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը օրինագիծը դիտարկում է որպես Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի խախտում։

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ