ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հաղթեց «Բանանցը»

Հաղթեց «Բանանցը»
20.03.2015 | 00:20

Գավաթային առաջին խաղում «Միկան» հյուրընկալեց «Բանանցին»: Հանդիպման լրացուցիչ ժամանակահատվածում Արամ Լոռեցյանը անկյունայինից իրացրած հարվածով գրավեց «Միկայի» դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին, իսկ մինչ այդ՝ հանդիպման 29-րդ րոպեին, սլովակ Լյուբոշ Հանզելն առաջ էր մղել «Բանանցին», 35-րդ րոպեին էլ Ալեքսը տասնմեկմետրանոցի իրացումով հավասարեցրել էր հաշիվը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ