Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում այսօր ժամը 09:30-ի դրությամբ տեղում է ձյուն:
Այս մասին հայտնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: