ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Օլանդը ապրիլին կգա Երևան և Բաքու

Օլանդը ապրիլին կգա Երևան և Բաքու
21.03.2015 | 12:21

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին և 25-ին Երևան և Բաքու այցի ժամանակ՝ հայտարարել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ Ներկա ստատուս քվոն չի բխում Հայաստանի և Ադրբեջանի շահերից։ «Այդ իսկ պատճառով հանրապետության նախագահը, ցանկանալով աջակցել դիվանագիտական նախաձեռնությունների վերսկսմանը, 2014-ի հոկտեմբերի 27-ին գումարել է գագաթնաժողով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Այդ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջին մարդասիրական քայլի՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման մասին»,- ասել է Դեզիրը։

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ