Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյան. «Երբեք մի ասա երբեք, բայց ես մեծ հույսեր չունեմ»

Սերժ Սարգսյան. «Երբեք մի ասա երբեք, բայց ես մեծ հույսեր չունեմ»
22.03.2015 | 13:26

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանություն չի իրագործել, ինչպես եւ նրա շրջապատը, սակայն ժխտելով Ցեղասպանությունը՝ նրանք նպաստում են դրա կրկնությանը»՝ France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ՝ պարոն Էրդողանը հրաշալի հասկանում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ կարեւոր տարեթիվ է մեզ համար: Ոչ միայն նա, ամբողջ միջազգային հանրությունն է դա լավ հասկանում: Թուրքիայի իշխանությունները տեսնում են, որ յուրաքանչյուր տարի աճում է այն երկրների թիվը, որ ճանաչում են Ցեղասպանությունը: Այդ պատճառով, հնարավոր է, նա որոշել է, որ այս տարի պետք է ձգտի խոչընդոտել դրան»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
Հարցին, արդյո՞ք ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու՝ Էրդողանի մերժումը երկու ղեկավարների հարաբերություններում անդառնալի կետ չի դառնա, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երբեք մի ասա երբեք: Բայց ես մեծ հույսեր չունեմ: Կարծում եմ՝ մենք գործ ունենք մարդու հետ, ում համար միջազգային հանրության կարծիքը քիչ նշանակություն ունի, ում համար իր նախնիների իրագործածն արդարացնելը կենսական կարեւորության նպատակ է դարձել: Չնայած պարոն Էրդողանը Ցեղասպանություն չի իրագործել, ինչպես եւ նրա շրջապատը, սակայն ժխտելով Ցեղասպանությունը՝ նշանակում է դրա կրկնության համար հիմք ստեղծել»:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ