Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մահացել է Կարեն Ջանիբեկյանը

Մահացել է Կարեն Ջանիբեկյանը
22.03.2015 | 15:28

Մարտի 22-ին մահացել է հայ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:

Նա ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին Երեւանում։ 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69թթ.՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում՝ ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ