Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արցախյան օրագիր

Արցախյան օրագիր
24.03.2015 | 12:48

Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ նախ ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի տարիներին բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման մեկնարկին նախարար Աշոտյանը խոսել է Հայաստանի և Արցախի միջև վերջին տարիներին ծավալված կրթական համագործակցության կարևոր ձեռքբերումների մասին, ինչպես նաև ներկայացրել կրթության և
գիտության ոլորտում հետագա համագործակցության իր տեսլականը, որը ներառում է նաև Արցախի կրթական համակարգի միջազգային ներգրավման անհրաժեշտությունը: Նախարարն առանձնահատուկ շեշտել է երկու կողմերի միջբուհական համագործակցության զարգացման կարևորությունը և նախանշել այդ ուղղությամբ համագործակցելու մի շարք ուղղություններ:
Հանդիման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ընդունել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:Ողջունելով հյուրին` ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը կարևորել է նման հանդիպումների արդյունավետությունը կրթության ու գիտության ոլորտում` օրենսդրական բնույթի խնդիրների լուծման և փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովում շրջանառվող կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է օրենսդրական դաշտում ներդաշնակ քայլերի սերտ համագործակցության կարևորությունը: Քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին ու օրենսդրական բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ