Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Եղբորս հուղարկավորել ենք Սևաստոպոլում, որովհետև մայրս ապրում է Ղրիմում»

«Եղբորս հուղարկավորել ենք Սևաստոպոլում, որովհետև մայրս ապրում է Ղրիմում»
24.03.2015 | 20:51

Սևաստոպոլում մարտի 23-ին հրաժեշտ են տվել 33-ամյա Վիկտոր Յանուկովիչ-կրտսերին, որ խեղդվել էր Բայկալ լճում։ Հուղարկավորությանը ներկա է եղել հայրը՝ ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մարտի 24-ի կեսօրին ռազմական գերեզմանատուն է եկել հանգուցյալի մայրն ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետ: «Մենք որոշել ենք եղբորս այստեղ հուղարկավորել, քանի որ նա շատ էր սիրում Ղրիմը և, հատկապես, Սևաստոպոլը։ Բացի այդ, թերակղզում ապրում է մեր մայրը, և նրա համար հեշտ կլինի այցելել գերեզման։ Ինչ վերաբերում է ինձ, ես հուսալքված եմ, ցանկանում եմ արագ մեկնել Պիտեր կամ Մոսկվա»,- ասել է Ալեքսանդր Յանուկովիչը։ Նա պատմել է, որ եղբայրը եղել է մեքենայի ղեկին, սառույցը սկսել է ճեղքվել։ Հավանաբար, նա որոշել է, որ պետք է ավելի հեռու գնալ՝ դեպի ավելի հաստ սառույցը։ Տարել է մեքենան մինչև վերջ, մեքենայից հասցրել են դուրս թռնել բոլորը, բացի իրենից։ Նա գնացել է ջրի տակ, երբ վարորդի դուռն արդեն բաց է եղել։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ