Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հանրաքվեների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը

Հանրաքվեների նախապատրաստման միջոցառումների ժամանակացույցը
26.03.2015 | 18:34

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում hաստատել է Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում և Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեվ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Տեղական հանրաքվեի կդրվեն հետևյալ հարցերը` - Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով, - Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայրի համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով, - Համաձա՞յն եք, որպեսզի Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորվեն՝ Դիլիջանի համայնք անվանմամբ, Դիլիջանի համայնքի կենտրոնով, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ, Հովք բնակավայրերով: Նկատի ունենալով, որ Լոռու մարզում տեղական հանրաքվե անցկացվող համայնքներից մեկն ընդգրկված էր թիվ 32 ընտրատարածքում, իսկ մյուս համայնքները` թիվ 31 ընտրատարածքում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է Լոռու մարզի համայքներում տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ