ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆուտբոլային խուլիգանի սև գործը

Ֆուտբոլային  խուլիգանի սև գործը
31.03.2015 | 14:05

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Չեռնոգորիա-Ռուսաստան հավաքականների հանդիպման ժամանակ: Խաղի առաջին իսկ րոպեին ֆուտբոլային խուլիգանի նետած ծխագլանը դիպել է Ռուսաստանի ընտրանու դարպասապահ Իգոր Ակինֆեևի գլխին, ինչի հետևանքով մարզիկը ստիպված է եղել լքել խաղադաշտն ու ստանալ շտապ բուժօգնություն: Միջադեպի պատճառով ընդհատված մրցամարտը վերսկսվել է մոտ քառասուն րոպե անց: Որոշումն ընդունել է հանդիպմանը ներկա ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` խորհրդակցելով վերադասի հետ:
Սակայն անկարգությունները սրանով չեն ավարտվել: Երկրորդ խաղակեսին տրիբունաներից խաղադաշտ են նետվել բազմաթիվ առարկաներ, որոնցից մեկն անցել է ռուս ֆուտբոլիստներից մեկի կողքից վտանգավոր հեռավորությամբ ու կրկին խաղի ընդհատման պատճառ դարձել: Այնուամենայնիվ խաղը հասցվել է ավարտին, սակայն սպասվում են բուռն զարգացումներ: Մասնագետների գերակշիռ մասը համոզված է, որ տանտերերի ընտրանու նկատմամբ պիտի կիրառվի տեխնիկական պարտություն 0:3 հաշվով: Թերևս երկու կարծիք լինել չի կարող, որ կորակազրկվի խաղադաշտը, իսկ Ակինֆեևի շարքից դուրս գալու համար ԲԿՄԱ-ն կստանա ֆինանսական փոխհատուցում: Մի խոսքով` խիստ տհաճ զարգացումներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ