Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանի տնտեսության առջև ԱՄՆ-ի դռները բաց են մնում

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանի տնտեսության առջև ԱՄՆ-ի դռները բաց են մնում
03.04.2015 | 12:37

«ՈՒզում եմ հստակ ասել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ԱՄՆ-ը չի համարում, որ մեր դուռը փակվում է Հայաստանի առաջ»,- «Էլիտ պլազայում» սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը՝ հավելելով, որ իր նշանակումից հետո իրեն շատ են ուղղում այդ հարցը: «Մեր դուռը առևտրի, ներդրումների համար մնում է բաց, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի որոշումը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին, Հայաստանի որոշումն էր, և դրանով ոչ մի դուռ չի փակվել: Ես ուզում եմ, որ դա հստակ լինի, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր կապերը, զարգացնել առևտուրը և խորացնել այն կապերը, որոնք մեր երկրների միջև կան: Վերջին 1,5 տարվա ընթացքում մեր երկրների միջև ոչինչ չի փոխվել»,- հավելեց դեսպանը: Նա նշեց, որ իր առաջնահերթություններից է բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև և որ ԱՄՆ-ը հետաքրքրված է առաջիկա տարիներին մի շարք ոլորտներում համագործակցություն սկսել: «Այդ ոլորտներն են՝ էներգետիկան, հատկապես մաքուր էներգիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը և այլն: Ամերիկյան սպառողների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի ագրոբիզնեսը, հանքարդյունաբերությունը, ՏՏ-ն: Ես առաջիկա շաբաթների ընթացքում ուզում եմ աշխատել այս ուղղություններով: Թե ԱՄՆ-ը, թե Հայաստանը մեծ ռեսուրսներ ունեն, և այդ ռեսուրսներից ամենակարևորը մարդկային կապիտալն է: Ես շատ ոգեշնչված եմ հայ գործարար համայնքի ձեռնարկատիրական ջիղով: ԱՄՆ-ում ևս այս ջիղը գործարար ոլորտում կա, և մենք միասին կարող ենք զարկ տալ և իրական հնարավորություններ ստեղծել մեր երկու երկրների տնտեսությունները զարգացնելու համար»: Դեսպանը նաև ասել է՝ «ԱՄՆ-ը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում 5-րդն է, ինչը դրական է, բայց մենք՝ ամերիկացիներս, սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, և եթե կարող ենք դա անել, ես ուզում եմ, որ անենք»:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ