Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների

Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների
06.04.2015 | 13:01

Ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Եվրոպա ճանապարհեց 36 հայ խաղաղապահների, որ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին, որը նպատակ ունի դաշնակից ու գործընկեր պետությունների համատեղ ուժերի կազմում հանդես գալու համար նախապատրաստել բրիգադային մակարդակի մեկ զորամիավորում: Վարժանքները կանցկացվեն Գերմանիայում, Լիտվայում և Ռումինիայում, կավարտվեն ապրիլի 30-ին: Saber Junction 15 վարժանքի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները նախապատրաստվում են հարձակողական, պաշտպանական և կայունացման գործողություններին և խթանում մասնակիցների փոխգործակցելիությունը:
Saber Junction 15 վարժանքի մասնակցում են 17 պետությունների 5000 զինծառայողներ: ՈՒսումնավարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Թուրքիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մակեդոնիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Մոլդովան և Ռումինիան, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ Բոսնիան և Հերցոգովինան, Հայաստանը և Շվեդիան:
Հայ-ամերիկյան համատեղ այս վարժանքը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի փոխըմբռնման հուշագրով:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ