ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը
07.04.2015 | 13:42

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով.
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդներին, մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց:
Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը: Մայրությանը նվիրված այս տոնը գեղեցիկ առիթ է բոլոր զավակների համար` երախտալից սրտով վերստին նորոգելու մայրերի հանդեպ իրենց սերն ու նվիրումը և անշեղորեն քայլելու մայրական խրատներով զարդարված ու լուսավորված ճանապարհներով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին:
Սիրելի մայրեր և քույրեր, ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ Երկնավոր մեր Հայրը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, ձեր ընտանիքներին ու զավակներին` պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ երկար օրեր»:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ