Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Թուրքիայի վերնախավն այս տարի ապրիլի 24-ից առաջ էլ ավելի անհանգիստ է»

«Թուրքիայի վերնախավն այս տարի ապրիլի 24-ից առաջ էլ ավելի անհանգիստ է»
12.04.2015 | 18:19

Ամեն տարի՝ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ, 1915-ին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի ցավերը ևս մեկ անգամ կենդանանում են, իսկ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է Ցեղասպանության իրողությունը ժխտելու և իր դերակատարությունը մարդկանց աչքից թաքցնելու գործը՝ գրում է թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Իլքայ Մերիչը։ «Տարբեր պետությունների օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները կամ այդ օրն արվելիք պաշտոնական հայտարարություններում «ցեղասպանություն» եզրույթի գործածումը կանխելու համար դիվանագետներից մինչև գիտնականներ ու լրագրողներ լոբբիստական աշխատանքներ են անում։ Սակայն այս տարի ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի ղեկավարներն ավելի մեծ անհանգստություն են դրսևորում։ Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և այս տարի ապրիլի 24-ին Հայաստանում և ողջ աշխարհում ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու։ Այդ պատճառով վերջին մեկ տարում թուրքական պետությունը լոբբիստական նախաձեռնություններն ակտիվորեն շարունակում է։ Դրան զուգահեռ՝ նախագահ Էրդողանն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անխոհեմությունը գագաթնակետին է հասել։ Անցյալ տարի ապրիլի 24-ի նախաշեմին Էրդողանը ցավակցական հայտարարությամբ հանդես եկավ և դա Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ քայլ ներկայացրեց։ Այդ հայտարարության մեջ ասվում էր. «20-րդ դարասկզբի իրադարձությունների ընթացքում սպանված հայերի հոգիներին հանգստություն եմ ցանկանում և ցավակցում եմ նրանց թոռներին»։ ԱԶԿ-ն այս քայլով ասում էր, որ նախկին որևէ կառավարություն նման համարձակ, կարծրատիպեր կոտրող հայտարարություն չէր արել և ժողովրդավար էր ձևանում, բայց, մյուս կողմից, իրենց ժխտողական քաղաքականությունը նույնությամբ շարունակում են, և դա նորություն չէ մեզ համար»։

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ