ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել է «ցեղասպանություն» բառը

Հռոմի պապը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել է «ցեղասպանություն» բառը
12.04.2015 | 18:21

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ ավելացնելով, որ սա Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ կդառնա: Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հայ ժողովրդին:
«Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ժողովրդին»,- դիմելով հայ ներկայացուցիչներին պատարագի ժամանակ ասել է նա։
«Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ,- ասել է Հռոմի պապը ավելացնելով.- Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն»:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ