Նորմանդական քառյակի՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն ՈՒկրաինայի հարցով բանակցություններ են ունեցել Բեռլինում՝ հերթական անգամ հաստատելով մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը, հանդիպման հիմնական արդյունքը եղել է ՈՒկրաինայի հարցով միացյալ աշխատանքային խմբեր ստեղծելու կոչը: Կողմերը պայմանավորվել են աջակցել ԵԱՀԿ-ի առաջարկությանը՝ լրացնելու այն զինատեսակների ցանկը, որոնք անհրաժեշտ է դուրս բերել շփման գծից: ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 2,5 ժամ: