Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

The New York Times. «Ֆրանցիսկոս պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել»

The New York Times. «Ֆրանցիսկոս պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել»
14.04.2015 | 13:53

Վատիկանի դիվանագետները կանխամտածված զգույշ էին՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից, կիրակնօրյա պատարագի ժամանակ, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օգտագործելով այդ բառը՝ Ֆրանցիսկոս պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել, գրել է The New York Times-ը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագում Հռոմի պապի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Պարբերականը մեջբերում է Վատիկանի պատմաբան Ալբերտո Մելոնիի խոսքերը, որ Ֆրանցիսկոսի հայտարարությունը համապատասխանում է նրա խոսելաոճին և բոլոր զոհերի հանդեպ համակրանքին: «Նա որոշեց օգտագործել բառեր, որոնք կիրառում են հայերը, դրանք օգտագործել զոհերի տեսանկյունից: Դա հենց Ֆրանցիսկոսն է»,- ասել է Մելոնին:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ