ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նալբանդյան. Պայքարն ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների այլընտրանք չունի

Նալբանդյան. Պայքարն ընդդեմ մարդկության դեմ հանցագործությունների այլընտրանք չունի
24.04.2015 | 01:15

Ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարն այլընտրանք չուն՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ վերջին 100 տարվա ընթացքում տեղի են ունեցել սարսափելի հանցագործություններ, միջազգային քաղաքականությունում՝ լուրջ տեղաշարժեր և մարդու իրավունքների նոր ընկալում: Սա դարձել է ՝ Ցեղասպանության կանխման հրամայականի կարևորագույն նախադրյալներից մեկը՝ որպես գերագույն նպատակ, մեսիջ քաղաքական նպատակների չենթարկվող ամբողջ աշխարհին: Հայտնի է, որ եթե մենք չենք ցանկանում ողբերգության կրկնություն, պարտավոր ենք վերլուծել նախորդ ցեղասպանությունների նախադրյալները: 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային արձագանքը հանգեցրեց նրան, որ ՈՒլիյալ Շաբասն այն անվանեց մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը: Միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխման գործում ոչ բավարար կերպով հետևողական ու համերաշխ չէ, և համապատասխան քաղաքական եզրահանգումներ չարվեցին: Ցավոք, Մերձավոր Արևելքի ծայրահեղականները հիշեցնում են հնագույն քաղաքակրթությունների հուշարձանների նկատմամբ անցյալ չարագործությունները: Մարդատյացության դեմ պայքարում պահանջվում է մեծ հետևողականություն, քանի որ հենց դրանք են հրահրում ցեղասպանությունները: Նախարարը հիշեցրել է, որ անհրաժեշտ է նաև բարձրացնել իրազեկվածությունն ու վերացնել ցեղասպանության հետևանքները: «Այսօր ժխտողականության արշավ է տարվում, ժխտողականության նոր մարտավարություն: Ինչպես ճիշտ նկատել է Ռոջեր Սմիթը, ժխտման փաստարկները նույնն են մնացել, փոխվել են միայն մարտավարությունները: Ժխտողականությունը հաշտեցման համար ուղի չի բանում, այլ նոր ցեղասպանությունների դուռ է բացում»,- եզրափակեց Նալբանդյանը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ