Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀՀ ԱԺ դիտորդական առաքելությունը ԼՂՀ-ում

ՀՀ ԱԺ դիտորդական առաքելությունը ԼՂՀ-ում
02.05.2015 | 12:39

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 2-ին կմեկնի Ստեփանակերտ՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Վահան Բաբայանը, Ռուզաննա Մուրադյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Միքայել Մանուկյանը, Մարգարիտ Եսայանը:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ