Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հռոմի պապը կհանդիպի Ռաուլ Կաստրոյի հետ

Հռոմի պապը կհանդիպի Ռաուլ Կաստրոյի հետ
06.05.2015 | 13:20

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին կհանդիպի Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ, հաղորդվում է Վատիկանի պաշտոնական կայքում՝ մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին հղումով։ Ռաուլ Կաստրոն հրապարակայնորեն շնորհակալություն էր հայտնել Հռոմի պապին՝ Կուբայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնման հարցում ունեցած դերի համար։ Պոնտիֆիկոսը կայցելի Կուբա սեպտեմբերին ԱՄՆ կատարելիք այցից առաջ։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ