ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց Ստեփանակերտ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց Ստեփանակերտ
08.05.2015 | 00:33

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության պալատում մասնակցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից: Շնորհավորելով ներկաներին՝ մայիսյան տոների կապակցությամբ, ելույթով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այնուհետև տեղի է ունեցել տոնական համերգ:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ