ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ նախագահ

Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ նախագահ
21.05.2015 | 15:10

Այսօր, ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում, որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: Ա. Ղուլյանը եղել է նաև ԼՂՀ 4-րդ և 5-րդ Ազգային ժողովի նախագահը։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ