Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն չի կրակել

ՀՅԴ-ն չի կրակել
22.05.2015 | 15:53

«Մի բան հստակ կարող ենք ասել, որ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ: Դա էապես կփոքրացնի կասկածյալների շրջանակը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներին, հեգնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` համարելով, որ արդարադատության համակարգում շատ խնդիրներ կան: Պատգամավորին նաև վստահություն չի ներշնչել նախօրեին ԱԺ-ում գլխավոր դատախազի խոսքը: «Հայաստանի իրավական համակարգը շատ ավելի լուրջ գործողություններ պետք է կատարի: Գլխավոր դատախազի խոսքը, ակնհայտ է, որ մեզ վստահություն չներշնչեց: Կարող է որոշակի հույս ներշնչել, բայց ոչ վստահություն, շատ ավելի կոնկրետ արդյունքներ պետք է ստանանք»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ