ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
04.06.2015 | 16:27

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2014թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետևյալ ուղղություններով` կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային համագործակցություն, ինչպես նաև տարբեր մարզային ծրագրեր: Ի գիտություն է ընդունվել ՀԵՀ 2014 թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:
Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:
Արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր ևս:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ