Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 16-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ նշված է Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգում: Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր կներկայացնի «Հայերի, հույների և ասորիների՝ 1915-ի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին» հարցը: