Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախնական արդյունքներով՝ Էրդողանի կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը

Նախնական արդյունքներով՝ Էրդողանի կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը
08.06.2015 | 12:04

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ձայների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 42 տոկոս ձայն, իսկ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը` 11,4 տոկոս ձայն և առաջին անգամ տեղ է ստանում խորհրդարանում: Եթե արդյունքներն էականորեն չփոփոխվեն, Էրդողանի կուսակցությունը կկորցնի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում և չի կարողանա ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները` փոփոխելով Սահմանադրությունը և ստիպված կլինի կոալիցիոն կառավարություն ձևավորել: Քրդամետ կուսակցությունը ստացել է ընտրողների աջակցությունը Թուրքիայի 81 նահանգից 14-ում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ