Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բանտապետը տեղյակ չէ

Բանտապետը տեղյակ չէ
09.06.2015 | 00:16

«Որսորդը բնապահպան չի դառնա»,- այսպես են կալանավորները պատկերավոր բնութագրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանին, ով, պարզվում է, իր ղեկավարած հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների խնդիրներին հաղորդ չէ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը հացադուլ է հայտարարել, սակայն պատկան մարմինները չեն էլ մտածում նրա պահանջը բավարարելու մասին: Իսկ կալանավորը պարզապես պահանջում է թույլ տալ օրենքով իրեն վերապահված իրավունքից օգտվել: Գրիգորյանն արդեն քսան տարի կրել է իր պատիժը և հիմա դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը կիրառելու խնդրանքով: Օրերս ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովն այս հարցի քննարկումը մեկ տարով հետաձգել է, ինչից դրդված Ստեփան Գրիգորյանը հացադուլ է հայտարարել:
Կալանավայրի ղեկավարին ուղղված դիմումից էլ Ռուբիկ Ստեփանյանին պարզ չի եղել՝ ինչու է ցմահ դատապարտյալը հացադուլ հայտարարել: Ենթադրենք, դիմումը թերի է շարադրվել, ու բանտապետը չի հասկացել պատճառը, կարող էր, չէ՞, մեկ անգամ այցելել կալանավորին ու տեղեկանալ, թե ինչու է ցմահ դատապարտյալը հացադուլ հայտարարել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ