Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սերժ Սարգսյանի չին-ամերիկյան օրը

Սերժ Սարգսյանի չին-ամերիկյան օրը
11.06.2015 | 11:33

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է տարեցտարի առավել ամրապնդել աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Չինաստանի հետ կապերը: Ճեն Չանջին գոհունակությամբ է խոսել հայաստանյան այցի շրջանակներում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք, նրա խոսքով, նոր խթան են հաղորդում միջխորհրդարանական և միջկառավարական համագործակցությանը: Զրուցակիցները կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-չինական համագործակցությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ