Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Գարեգին Նժդեհի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված ավանդական ուխտագնացությանը

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Գարեգին Նժդեհի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված ավանդական ուխտագնացությանը
18.06.2015 | 11:03

Հունիսի 17-ին` մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը:

Ոտքով հաղթահարելով շուրջ 8-10 կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին, որին հաջորդեց Սպիտակավոր եկեղեցում նրանց կողմից կազմակերպված մոմավառությունը:
ՈՒխտագնացության ընթացքում երիտասարդներն առավել մանրամասն տեղեկություններ ստացան Նժդեհի գաղափարախոսության և գործունեության մասին:
Հիշեցնենք, որ 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և թաղվել էր Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ։ Այդ կապակցությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ավանդաբար ամեն տարի ուխտագնացություն է իրականացնում դեպի Սպիտակավոր՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ հայորդու անմահ հիշատակին։

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ