Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.06.2015 | 00:02

Աղոթք սուրբ Պատարագից


Տե՛ր Աստված մեր, Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր միասին և միաձայն աղոթել և խոստացար կատարել խնդրանքներն այն երկու կամ երեք հոգիների, ովքեր միատեղ աղոթում են քո անունով: Եվ այժմ, Տե՛ր, կատարիր քո ծառաների խնդրանքները` իրենց օգտի համար, և շնորհիր այս աշխարհի մեջ քո ճշմարտության ճանաչումը, իսկ գալիք աշխարհում պարգևիր հավիտենական կյանք: Քանի որ բարերար ու մարդասեր ես, ո՜վ Աստված, քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ