Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սկսեցին պարտությամբ

Սկսեցին պարտությամբ
19.06.2015 | 10:14

Եվրոպայի 2017 թվի ֆուտբոլի երիտասարդական առաջնության որակավորման փուլի անդրանիկ հանդիպումը պարտությամբ սկսեց Հայաստանի ընտրանին: Հանդես գալով հյուրերի հարկի տակ` մեր տղաները ռումինացիներից պարտություն կրեցին 0:3 հաշվով: Երեք գնդակն էլ մրցակիցը մեր դարպասն է ուղարկել կենտրոնական հարձակվողի դիրքից, զարմանալի հեշտությամբ: Սակայն այնպես չէ, որ մերոնք գոլային պահ չեն ունեցել: 2:0 հաշվի ժամանակ ռումինացիների դարպասը գրավելու գերազանց հնարավորություն է ունեցել Աղվան Պապիկյանը, սակայն գնդակը դիպել է դարպասաձողին:
Մեր ընտրանու հաջորդ խաղը սեպտեմբերի 9-ին է` Երևանում: Մրցակիցը նույն Ռումինիայի հավաքականն է: Հուսանք, որ Արտակ Օսեյանի սաները վրեժխնդիր կլինեն: Ասենք, որ 5-րդ խմբում են ընդգրկված նաև ՈՒելսի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ