Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ-ն Հարավային Կովկասի երկրների հարցում ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում

ՀՀ-ն Հարավային Կովկասի երկրների հարցում ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում
19.06.2015 | 12:23

Հայաստանը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դաշինքը պետք է բաց լինի բոլոր գործընկերների համար՝ հավասար հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանի երկրների համար։ Նախարարը ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարևորությունը և կարծիքների փոխանակման հնարավորությունը, որը տալիս է Rose-Roth սեմինարը։ Նախարարի խոսքով՝ Հարավային Կովկասում անվտանգության հարցը չի կարելի դիտարկել միջազգային կոնտեքստից դուրս։ «Հիմա Հարավային Կովկասի անվտանգության իրական սպառնալիքը տարածաշրջանի երկրների տարբեր մոտեցումներն են։ Երկրները անվտանգության և էներգետիկ համակարգերի հարցում տարբեր մոտեցումներ ունեն։ Եվ այդ մոտեցումները հաճախ մեկը մյուսի դեմ են ուղղվում։ Բացի ավանդական սպառնալիքներից, սուր բնույթ է ստացել ծայրահեղականությունը։ Այսպես կոչված «Իսլամական պետությունը» կարողացավ կարճ ժամանակում ընդլայնել իր ազդեցության գոտին։ Թուրքիան և Իրանը այս կամ այն կերպ ներքաշված են ԻՊ-ի շուրջ զարգացող իրադարձություններում։ Հաստատված տեղեկություններ կան, որ ԻՊ շարքերում կռվում են ադրբեջանցի ծայրահեղականներ։ Այս իրավիճակում Հայաստանն իր անվտանգության համակարգը ստեղծում է բազմավեկտոր ձևաչափով։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի և կազմակերպության առանձին անդամների հետ, ու այդ համագործակցությունը դիտարկում է որպես իր անվտանգության անբաժան մաս։ Հայաստանի անվտանգության համակարգը կառուցվում է համադրությունների հիման վրա՝ առավելագույնս ապահովելով երկրի անվտանգությունը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Իրանի և Արևմուտքի շահերը այստեղ չեն հակասում իրար, այլ ընդհակառակը։
Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է, որը 2004-ից ակտիվորեն ներգրավված է խաղաղության և կայունության ամրապնդման ՆԱՏՕ-ի գործողություններում։ Այս տարիներին Հայաստանը ձեռք է բերել հուսալի գործընկերոջ համբավ։ Այսօր մեր երկիրը իտալացի զինվորական կոնտինգենտի հետ միասին ակտիվորեն ներգրավված է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին և պատրաստվում է մեկ սպա ուղարկել Մալի»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ