Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սերժ Սարգսյանը` «Թթի փառատոնում»

Սերժ Սարգսյանը` «Թթի փառատոնում»
23.06.2015 | 01:00

Մինչ հանրապետության մայրաքաղաքում պայքարի են դուրս եկել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված որոշումներին «հետադարձ ուժ» տալու նպատակով, երկրի իշխանությունները, կարծես, այնքան էլ մտահոգ չեն առկա վիճակով: Մեր տեղեկություններով, այս շաբաթվա վերջին երկրի ղեկավարը մեկնելու է Ղարաբաղ՝ «Թթի փառատոնին» մասնակցելու:
Որ գնում է, լավ է անում, բայց որ ոչինչ չի ասում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առնչությամբ, առնվազն անհասկանալի է։ Այս օրերին հանրությունը, թերևս, ամենաշատը սպասում է հենց երկրի ղեկավարի խոսքին` ինչու է Հայաստանում կյանքն այսքան արագ և այսպիսի վայրի թռիչքներով թանկանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ