Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայկական կողմ ադրբեջանցի զինծառայող անցնելու մասին

Հայկական կողմ ադրբեջանցի զինծառայող անցնելու մասին
24.06.2015 | 13:44

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ հայկական կողմ որևէ ադրբեջանցի զինծառայող չի անցել:
«Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից: Այսօր՝ ժամը 15:00-ին, Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈՒ-երի մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են:
Հայտնում ենք, որ հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»,- ասված է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու ադրբեջանցի զինծառայող է անցել են Հայաստան:

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ