Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ոչ թե տարաձայնություններով զբաղվեն, այլ աշխատանքով»

«Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ոչ թե տարաձայնություններով զբաղվեն, այլ աշխատանքով»
06.07.2015 | 11:49

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ խմորումներն ու տարաձայնությունները կարծես մարել են: «Ի՞նչն է փոխվել, արդյո՞ք խնդիրները, որոնք առիթ էին տալիս դժգությունների, որոշակի լուծում են ստացել»,- hետաքրքրվեցի թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից: «Իմ ղեկավարման մեկ տարվա ընթացքում տարաձայնություններ չեն եղել: Գաղտնիք չէ, որ դրանից առաջ եղել են դեպքեր` արտիստների այս կամ այն պահանջների` հիմնականում աշխատավարձի բարձրացման հետ կապված»: Աշխատավարձի խնդիրը լուծվել է: «Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ոչ թե տարաձայնություններով զբաղվեն, այլ աշխատանքով»,- հավելեց Անդրանիկ Արզումանյանը:

Նշենք, որ թատրոնում վերականգնվել է գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Տնօրենի հրավերով` նախկինում իր զբաղեցրած պաշտոնին է վերադարձել ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Գեղամ Գրիգորյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ