ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Պատասխան հանդիպումների սպասումով

Պատասխան հանդիպումների սպասումով
07.07.2015 | 10:53

Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար պարզապես հրաշալի ստացվեցին Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունների որակավորման փուլերի առաջին հանդիպումները: Չեմպիոնների լիգայում Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորեի» նկատմամբ «Փյունիկի» հաղթանակի մասին արդեն խոսել ենք, թեպետ հանդիպման 2:1 հաշիվն ավելի շատ խոսում է հյուրերի հաջողության մասին, մանավանդ որ, ի տարբերություն մեր պրոֆեսիոնալների, նրանք սիրողական մակարդակի ֆուտբոլիստներ են:
Արդեն ավանդույթի ուժով «Շիրակն» առաջին խաղում հաղթեց բոսնիական «Զրինսկուն»՝ 2:0, «Ալաշկերտն» իր համար առաջին եվրոպականում պարտության մատնեց շոտլանդական «Սենտ Ջոնսոնին» (1:0), ինչը մեծագույն անակնկալ էր, իսկ «ՈՒլիսը», որ արտագնայում խաղացած մեր թիմերից միակն էր, ոչ-ոքիով (0:0) է վերադարձել Մալթայից, որտեղ մրցել է տեղի «Բիրկիրկարայի» հետ: Այս շաբաթ պատասխան հանդիպումներն են: Տեսնենք, թե որքանով է հնարավոր հաջողությունը զարգացնել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ