Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գեներալի քեֆը

Գեներալի քեֆը
10.07.2015 | 00:43

Իշխանական ողջ վերնախավը հուլիսի 14-ին մեկիկ-մեկիկ հրավիրված է խնջույքի` «գեներալական» քեֆի: Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տոնում է ծննդյան 59-ամյակը ու, ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում: Գրիգորյանն ամեն տարի նույն մասշտաբով նշում է տարեդարձը, որը, ականատեսների վկայությամբ, մշտապես նույն «ընթացակարգն» է ունենում:
Պատանի երկրապահները սկզբում գալիս ու շնորհավորում են գեներալին` չմոռանալով ամեն բառից հետո նրան «Զորավար» անվանել: «Տնաշենը նվերնե՞ր ա հավաքում, էդքան մարդ կկանչե՞ն»,- հեգնեց պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ չեն էլ ուզում գնալ: «Ինչքան կարելի է 1-ից մինչև 60 տարին նշել»,- ժպիտով ասաց մեր զրուցակիցը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ