Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կհեռացնե՞ն Միրումյանին

Կհեռացնե՞ն Միրումյանին
17.07.2015 | 00:05

Հերթական պաշտոնյայի աթոռն է «ճոճվում»: Այս անգամ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի գլխին են սև ամպեր կուտակվել: Չնայած նա համարվում է վարչապետի մտերիմ շրջապատի անդամ, բայց երևում է՝ սա որոշիչ դեր չունի: Ֆինանսների նախարարության գրեթե բոլոր նախագծերը ԱԺ ներկայացնող Միրումյանը հաճախ է հանդիպում «չհասկացվածության» պատին, չի կարողանում լեզու գտնել օրենսդիրների հետ և ապացուցել կառավարության իրավացիությունը: Արդյունքում նույնիսկ դրական փոփոխությունը դառնում է անպետք օրենք:
Մեր տեղեկություններով՝ այս պահին իշխանության վերին օղակում քննարկվում է Վախթանգ Միրումյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ