Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էս շոգին ինչո՞ւ հիվանդացար

Էս շոգին ինչո՞ւ  հիվանդացար
17.07.2015 | 00:39

Հայաստանի արդարադատության համակարգի խնդիրները նոր չեն ու այս և հաջորդ նախարարների փոփոխությամբ քիչ հարցեր կարելի է լուծել, եթե գործող մեթոդները պահպանվեն: Դատական համակարգը, մեղմ ասած, արդարադատության «աքիլլեսյան գարշապարն» է: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես դրան սերտ առնչություն ունեցող անձինք` կալանավորները, դժգոհ են այս ոլորտից:
Արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը պետք է պայմանական վաղաժամկետ ազատվեր, սակայն այս դրույթը դեռ ոչ մի անգամ չի գործել: Մայիսին մեկ տարով հետաձգվել է կալանավորի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը: Այս առնչությամբ կալանավորը անգամ հացադուլ հայտարարեց, այնուհետև դիմեց Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասությունների դատարան: Գործը «անցավ» Արտուշ Գաբրիելյանի ենթակայության տակ:
Հիմա պարզվում է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև դատավորներն առողջացման կարիք ունեն: Առաջին դատին, որ րոպեներ է տևել, դատավորը հայտարարել է, թե գործից տեղյակ չէ ու պետք է ուսումնասիրի (այս մասին «Իրատեսին» անձամբ Ստեփան Գրիգորյանն է տեղեկացրել), հաջորդ դատին «իրազեկված» դատավորը մեկ այլ պատճառով հետաձգել է այն: Ընդամենը մի քանի օր առաջ էլ նշանակված նիստը չի կայացել, քանի որ դատավորը հիվանդացել է, իսկ հաջորդ նիստի օրն էլ անհայտ է: Հավանաբար դատավորի հիվանդության «աստիճանից» ելնելով էլ կորոշվի՝ երբ նիստ հրավիրել:
Ակնհայտ է, որ այս ամենն ուղղակի ժամանակ ձգելու և խնդրին լուծում չտալու նպատակ է հետապնդում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ