Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եզդիները գոհ են

Եզդիները գոհ են
21.07.2015 | 01:57

Սահմանադրության փոփոխված նախագծի հրապարակումը քննարկման դաշտ է տեղափոխել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք այս անգամ բավականին գոհ են այդ փաստաթղթից: «Միդիա շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ դրական է գնահատում սահմանադրական փոփոխությունների հրապարակված 1-7գլուխները, չնայած որոշ կետերի առնչությամբ մի քանի նկատառումներ ունի: Այդուհանդերձ, ըստ նրա, առաջին անգամ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի օրենսդիր մարմնի անդամ պետք է դառնան նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:
Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունների համար ԱԺ-ում տեղ են հատկացնում: Իր գոհունակությունը հայտնելով այս փոփոխության առնչությամբ, Ամո Շարոյանը նաև վրդովված է այն քննադատություններից, թե դեռ վաղ էր նման դրույթ Սահմանադրության մեջ ներառելը: «Ոչ թե վաղ է, այլ ուշացած: Ճիշտ է, Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ չկա խտրական վերաբերմունք, բայց նրանք ևս պետք է ընդգրկված լինեն խորհրդարանական աշխատանքների մեջ, մաս դառնան օրինաստեղծ գործունեությանը»,- շեշտեց «Իրատեսի» զրուցակիցը` հավելելով, որ եզդիները, թվաքանակով երկրորդ ազգային փոքրամասնությունը լինելով Հայաստանում, պետք է սեփական ներկայացուցիչն ունենան բոլոր օրենքների քննարկման և ընդունման ժամանակ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ